հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ծիծեռնակաբերդից սկսվեց «Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը

Ծիծեռնակաբերդից սկսվեց «Ազատ Հայրենիք» դաշինքի քարոզարշավը

՛՛Ազատ Հայրենիք՛՛ դաշինքի քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդից: 

՛՛Մեր դաշինքում ընդգրկված կուսակցություններն ակնկալում են այսօր ընտրություններից դուրս մնացած և, ընդհանրապես, ազգի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիների աջակցությունը՛՛,-նշեց դաշինքի անդամ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ դաշինքում 5 կուսակցություն է, ընտրաթերթիկում 13-րդ համարն են: Վարչապետի թեկնածուն ՛՛Հայ կառուցողական՛՛ կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն է:

Ներկայացնելով իրենց ծրագիրը՝ նա նշեց այն հիմնադկան դրույթները, որոնց իրագործմանն են ձգտելու. ՛՛Տնտեսության կայուն զարգացում, բացարձակ ժողովրդավարության հաստատում, համայն հայության ուժերի համախմբում, հոգևոր անվտանգության ապահովում, հարկային բեռի նվազեցում, ժամանակակից ու արդյունավետ կրթության ներդրում ու գիտության զարգացում, բոլորի համար հասանելի առողջապահական համակարագի ներդրում՛՛:

՛՛Ազատ Հայրենիք՛՛ դաշիքը  քարոզարշավը կշարունակի մարզերում:

 

  • Կիսվել: