Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք, ու պետք լինի, կապացուցենք. Փաշինյանը՝ Վարդևանյանին
Դուք ասում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դուք այդ ժամանակ գիտեի՞ք 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին, թե երբ ասում էիք, վերապահում էիք ուզում անել այդ վատ օրենքից, որը ոչ մի կապ չունի պետական սահմանի հետ: Այսօր Ա-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հարց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛100 անգամ հարցրել եք, 100 անգամ պատասխանել ենք: Դուք էլ չեք հասկանում՝ ինչ եք հարցնում: Տպավարություն եք ստեղծում, որ խորհրդավոր տեղեկությունների եք տիրապետում: Ունեք տեղեկություն, բացահայտեք: Ու՞ր է 5 միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին: Ասում եք՝ 5 միլիարդ տվեցին, ծախեցին, առան: Ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք, ու պետք լինի, կապացուցենք՛՛:


