հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա շարունակական աշխատանքային գործընթաց։ Եթե ոչ ամենօրյա, ապա առնվազն ամենշաբաթյա կտրվածքով քննարկվում են ինժեներական, նախագծային, ֆինանսական և լոգիստիկ հարցեր։ Այսինքն՝ գործընթացը գնում է առաջ, և եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի ցանկանում ենք արդեն գետնի վրա տեսնել շինարարական աշխատանքներ»,- նշել է վարչապետը։  

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը՝ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վավերացնել երկկողմ կարևոր փաստաթուղթը և անցնել դրա գործնական իրականացման փուլին։

Հայաստանն ու Միացյալ Նահանգները հունիսի 4-ին ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ 

 

  • Կիսվել: