երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տոնոյանը կասկածում է, որ Հասանովը պատրաստ է հանդիպել Մոսկվայում

Տոնոյանը կասկածում է, որ Հասանովը պատրաստ է հանդիպել Մոսկվայում

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասկածում է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը պատրաստ է հանդիպել Մոսկվայում:

Մեդիամաքսն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին, որը սեպտեմբերի 4-ից 6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ եւ Շանհայի համահործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:

«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի», - Մեդիամաքսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

 

  • Կիսվել: