ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել. Տոլստոյ

ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել. Տոլստոյ

«Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը, գրում է Ազատությունը:

«Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել [Հայաստանից]։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,- հայտարարել է Տոլստոյը՝ մանրամասնելով․

«Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ օրինակ՝ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»։

  • Կիսվել: