ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տնտեսական ոլորտում մեր նպատակն այնքան  առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները․ Ֆրանսիայի դեպսանը ՝ տնտեսական համագործակցության մասին

Տնտեսական ոլորտում մեր նպատակն այնքան առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները․ Ֆրանսիայի դեպսանը ՝ տնտեսական համագործակցության մասին

Շարլ Միշելի այցով և 2.6 միլիարդ եվրո այս բացառիկ աջակցության մասին հայտարարությամբ նշանավորում է տարածաշրջանում և Հայաստանում Եվրոպայի նոր հանձնառությունը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Ֆրանսիայի մասնակցությունը եվրոպական այդ օժանդակության մեջ կազմում է 18 տոկոս։ Մենք լիովին կողմնակից ենք, որ Հայաստանը դրանից օգտվի։ Եվ սա մի օժանդակություն է, որն իսկապես միտված է ուժեղացնելու Հայաստանի կարողությունները բոլոր ոլորտներում։ Խոսքը ենթակառուցվածքների մասին է, բայց, ընդհանուր առմամբ, կա նաև Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ուժեղացմանն ուղված օժանդակություն։ Եվրոպական այս օժանդակությունը Հայաստանի ապագայի հանդեպ վստահության արտահայտումն է։ Կարծում եմ՝ Ֆրանսիան կսատարի Եվրոպայի այս հանձնառությունը։ Այն կնպաստի նաև Հայաստանի և Եվրամիության անդամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Խոսելով հայ-ֆրանսիական առևտրի  ընդլայնման հնարավորությունների մասին, դեսպանն ընդգծեց, որ տնտեսական ոլորտում իրենց նպատակն այնքան էլ առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները։  Ըստ նրա՝ ներդրումներն են, որոնք ստեղծում են հավելյալ արժեք, Հայաստանում ստեղծում են աշխատատեղեր։

«Այս տեսանկյունից Ֆրանսիան Ռուսաստանից հետո երկրորդն է Հայաստանում։ Ուրախ եմ, որ Հայաստանում ներկա ֆրանսիական ընկերությունների մեծ մասը շատ լավ դիմակայեցին 2020 թվականի տարբեր ճգնաժամերը։ Այս տարվա սկզբին Ֆրանսիան հայտարարեց Հայաստանին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Սա մի օժանդակություն է, որը թույլ կտա Հայաստանում կատարել ֆրանսիական նոր ներդրումներ, հաստատել ֆրանսիական նոր ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք, որ մեր տնտեսական ներկայությունը ոչ միայն առաջընթաց գրանցի, այլև որակական առումով թռիչք կատարի։ Օրինակ՝ որպեսզի Ֆրանսիան ներկա լինի էներգետիկ ոլորտում։ Ենթակառուցվածքների ոլորտում, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտում»,- ասաց Լաքոտը՝ նշելով, որ  Հայաստանին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու գումարի չափը կախված կլինի հայկական կողմի կողմից մեզ ներկայացվելիք ծրագրերից։

«Որպեսզի գաղափար ունենանք, թե ինչի մասին է խոսքը, կարող եմ ասել, որ բյուջետային օժանդակության մասով պատրաստ ենք տրամադրել 50-ից 100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ՝ հատուկ ծրագրերի համար։ Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,- եզրափակել դեսպանը։

 

 

  • Կիսվել: