հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Թեժ իրավիճակ է եղել կառավարությունում՝ կապված ԿԳՄՍՆ-ի աշխատանքների հետ․ «Ժողովուրդ»

Թեժ իրավիճակ է եղել կառավարությունում՝ կապված ԿԳՄՍՆ-ի աշխատանքների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որևէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերվել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, և ոչ թե կրթական համակարգին:

Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որևէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: