չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թևքերը քշտելով՝ մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի ապագայի. Սեյրան Օհանյան

Թևքերը քշտելով՝ մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի ապագայի. Սեյրան Օհանյան

Մարդկանց համար եկել է վճռական պահը: Այս մասին Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես ուզում եմ սկսել Ռոբերտ Քոչարյանին մեջբերելով: Մի ասացվածք կա՝ վատ է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ: Մի անգամ երկրորդ նախագահը ավելացրեց (գուցե ինքն էլ չի հիշում), որ վատ է այն գեներալը, որը դադարում է հոգով զինվոր լինել:

Մեր թիմում յուրաքանչյուրը գիտի իր գործը, յուրաքանչյուրը ե՛ւ գեներալ է, ե՛ւ զինվոր: Թեւքերը քշտելով՝ մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի ապագայի: Մենք գիտենք, թե ինչը հանգեցրեց պարտության եւ ճգնաժամի՝ անգրագետ, անփորձ, ապաշնորհ ու մանրախնդիր իշխանությունը: Մանրախնդիր առաջնորդներ, որոնց համար չկա ռազմավարություն, այլ միայն իրենց մանր շահերը՛՛:

Օհանյանի խոսքով՝ 10 տարի իրենք եզրակացություններ են արել իրենց աշխատանքից և իշխանությունների գործողությունների փորձից  տեսան, թե որքան հեշտ է կարճ ժամանակում քանդել այն, ինչ կառուցվել է տարիներով: ՛՛Բայց ես վստահ եմ, որ մենք կվերականգնենք հայկական բանակի փառքը: Բարեփոխումներն ու վերազինումը կլինեն մեր ուշադրության կենտրոնում՛՛,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: