ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեսչական մարմինը մանրամասներ է հայտնում անկած բեզոարյան այծի դեպքից

Տեսչական մարմինը մանրամասներ է հայտնում անկած բեզոարյան այծի դեպքից

Հունիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։

Տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։

Տեսչական մարմնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։

  • Կիսվել: