կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Տելեկոմ Արմենիա» ընկերության մալուխները գողացել են (տեսանյութ)

«Տելեկոմ Արմենիա» ընկերության մալուխները գողացել են (տեսանյութ)

Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել Վայքի բաժին։ Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։ Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: