հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը

Կապանում տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը: Խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների հետ կապված խնդիրները և ընդգծել սահմանամերձ գյուղերում վառելիք պահեստավորելու անհրաժեշտությունը, գրում է 1lurer.am-ը: 

Սյունիքի զարգացման ծրագրերին ուղղված կառավարության հատկացրած 400 մլն դրամն արդեն մարզպետարանի գանձապետական հաշվին է և մոտ օրերս կսկսեն նպատակային ծախսերը:

Միջգերատեսչական խումբը մինչև այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելը կշարունակի կազմակերպել Շուռնուխի, Բարձրավանի և Որոտանի բնակիչներին ամեն օր անվճար հացի մատակարարումը:

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական - Եվս մեկ անգամ մենք կպահեստավորենք վառելիքները: Մենք այս մոտեցումը կպահենք այնքան ժամանակ, մինչև վստահ չլինենք, որ հրատապ խնդիրների ծագման ժամանակ չենք ունենա արտառոց իրավիճակներ: Այսինքն՝ ապահովված կլինենք այն ամենով, ինչը տվյալ պահին հրատապ կհամարվի:

Էդգար Մարտիրոսյան, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար - Հաստատեցինք Գորիս համայնքի Որոտան բնակավայրում գործող Որոտանի միջնակարգ դպրոցի համար տրանսպորտի՝ միկրոավտոբուսի ձեռքբերումը:

Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Այս պահին քննարկվող գումարը. համաներդրման սկզբունքով. շուրջ 600 հազար դոլար է, սակայն եթե ծրագիրը հաջող մեկնարկեց, երկու տարվա ընթացքում այդ գումարը կարող է հասնել 3-4 մլն դոլարի:

 

  • Կիսվել: