Տեղի է ունեցել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի եւ ծրարի մարման արարողություն
Երեւանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի եւ ծրարի մարման արարողություն։
Նամականիշը տպագրվել է 20 000 օրինակ տպաքանակով՝ Ֆրանսիայում։ Նամականիշները մարել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
«Շատ շնորհակալ ենք նախաձեռնության համար»,- արարողությունից հետո ասել է Ստանիսլավ Զասը: