Տեղ համայնքում՝ սահմանագծի մոտ ադրբեջանցիները արցախցու մեքենան առևանգել են․ Համայնքապետ
Տեղ համակնքում ադրբեջանցիները մեքենա են առևանգել։ Այս մասին Armlur-ին հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Շադունցի խոսքով Արցախից վերադառանալիս քաղաքացու մեքենայի վառելիքը վերջացել է սահմանագծի մոտ։ Վերջինս գյուղից վառելանյութ բերելիս տեսել է, որ ադրբեջանցիները տանում են մեքենան։
Համայքապետի խոսքով միջադեպի առնչությամբ դիմել են ինչպես ռուս խաղաղապահներին, այնպես էլ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարին։ Բնակչին էլ հորդորել է, որ Արցախում դիմի ռուս խաղաղապահներին։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Շադունը հայտնեց, որ զբաղված են առօրյան հոգսերով։


