շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկված են, այդ թվում՝ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկված են, այդ թվում՝ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ երկրում ճգնաժամ է, որն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն, խորհրդարանական կառավարման երկրում էլ խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող: Պատգամավորը քաղաքական մեծամասնությանը կոչ արեց ռազմական դրությունը հանել, ինքնալուծարվել կամ վարչապետին անվստահություն հայտնել, որ ընտրություններ լինեն:

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներն առաջարկված են:
 

«Այդ թվում՝ նաև հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից: Բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ՝ հնչել են այլ խմբակցություններից առաջարկներ:

Կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծումը գտնել»,- ասաց ԱԺ նախագահը:

 Ներկա է 69 պատգամավոր:

  • Կիսվել: