շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 11-ին  հավաք կանցկացնի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 11-ին հավաք կանցկացնի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք Շարժման տելեգրամյան էջից:

«Մեր հերթական հավաքի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։

Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: