«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները գիշերը կմնան Բաղրամյան պողոտայում
Վստահեցնում եմ Ձեզ, եթե այստեղ երեկվա չափ մարդ հավաքվի, մենք մեր հարցերը հանգիստ կարողանալու ենք լուծել։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա նշել է, որ այս գիշերը կանցկացնեն փողոցում՝ նախապես տեղադրված վրաններում, իսկ վաղը առավոտվանից կսկսեն գործողությունները տարբեր վայրերում:
՛՛Մենք 96 ժամով կսահմանափակվենք՝ հուսալով, որ այդ ժամանակ կլինի այն, ինչ մենք ուզում ենք: 96 ժամը լրանալու է ամսի 12-ին, ժամը 19:00-ին: Այդ օրը մենք չափազանց կարևոր անելիք ունենք՛՛,-ասել է Բագրատ Սրբազանը: