կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Տարոն Մարգարյանը` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում․ լուսանկարներ

Տարոն Մարգարյանը` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում․ լուսանկարներ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ ՌԴ ԴԺ Պետական Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀԿ֊ական, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը։

Հիշեցնենք` Տարոն Մարգարյանը ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ ապրիլից բոյկոտում է ԱԺ նիստերը, պահանջում իշխանությունների հրաժարականը։ Ընդդիմադիրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գործում են պետական շահի դեմ։

 Նշենք, որ Երևանից մեկնած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու ՌԴ Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:





  • Կիսվել: