Տարածաշրջանում կայունության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր. Դեյնզ
Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ սենատորն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին։
Սթիվ Դեյնզն իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր։