կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տապալված հանդիպում․ «Փաստ»

Տապալված հանդիպում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում այս օրերին բավական ներկայացուցչական կազմով Գերմանիայում էր Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք այլ հանդիպումներից զատ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը հանդիպել է նաև Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը բավական անշուք է եղել, քանի որ «մարդ ապահովելու» շատ լուրջ խնդիր են ունեցել։ Թերթի դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ բոլոր ջանքերը՝ «սոլիդ» քանակ ապահովելու, ավարտվել են անհաջողությամբ։ Մի խոսքով, մի փոքր սենյակում հազիվ կարողացել են 40-45 մարդ հավաքել, ընդ որում, որպեսզի դատարկ աթոռները աչք կծակեն, ստիպված են եղել Երևանից գնացածներով «լցնել», այդ թվում՝ այս օրերին Գերմանիայում գտնվող մի քանի «սորոսականներով»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս միջադեպի պատճառով Փաշինյանը բավական կոշտ զրույց է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: