կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է․ Գնել Սանոսյան

Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է․ Գնել Սանոսյան

Արցախից Հայաստան տեղափոխվողների տվյալները կան, և՛ Կոռնիձորում, և՛ Գորիսում որոշակի կենտրոններ ենք ստեղծել, որտեղ աշխատում են միգրացիոն, սոցապ ծառայության մասնագետները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Տեղափոխվող մեր հայրենակիցների կարիքները գրանցվում են, նրանց կարիքները ֆիքսվում են։ Հիմա նրանց տեղաբաշխում ենք Սյունիքում, Վայոց ձորում, հեռագայում ըստ հեռավորության կտեղաբաշխվեն» , -ասաց նախարարը։

Հարցին, թե ադրբեջանցիները ձգտում են Զանգեզուրի միջանցք ձեռք բերել, արդյո՞ք Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար, Գնել Սանոսյանը պատասխանեց.

«Իհարկե, կարմիր գիծ է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: