Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին հնդկական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։


