հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուրբ աթոռում ՀՀ դեսպանը մեկնաբանել է ՀՀ արևելյան սահմանին տիրող իրավիճակը

Սուրբ աթոռում ՀՀ դեսպանը մեկնաբանել է ՀՀ արևելյան սահմանին տիրող իրավիճակը

«Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է»։

Այս մասին նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Նա նշել է․ "Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների։ Սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։
 
Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։»
 
Կ․Նազարյանը իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ «կարևորում ու գնահատում ենք միջազգային մեր գործընկերների, այդ թվում` Սուրբ Աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելն ու Ադրբեջանին կոչ ուղղելը` միջազգային հումանիտար իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների համաձայն ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին և պահվող քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են այդ երկրի բանտերում»։
 
Դեսպանի հնչեցրած դիրքորոշումներին առավել մանրամասն բնօրինակով կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումները՝

  • Կիսվել: