ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սումգայիթի ջարդերի 38-րդ տարին է, բայց իշխանությունը դրոշակը ձեռքին խաղաղություն է գոչում. Մարուքյան (տեսանյութ)

Սումգայիթի ջարդերի 38-րդ տարին է, բայց իշխանությունը դրոշակը ձեռքին խաղաղություն է գոչում. Մարուքյան (տեսանյութ)

Այսօր Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է, իսկ իշխանություններն այդ ֆոնին խաղաղության կոչ են անում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չպետք է մոռանանք Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված գազանությունները։ Մարդն ու կենդանին տարբերվում են հիշողությամբ:

Մենք պետք է հասկանանք, թե ինչ է պատահել մեզ հետ և պետք է գիտակցենք, որ այդ ամենը դեռ չի ավարտվել։ Այսօր նրանք փորձում են հայ հասարակության մտքերը գրավել խաղաղության մասին ուղերձներով։

Այսօր Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է։ Իսկ ինչի՞ վրա է կենտրոնացած հայ հանրության ուշադրությունը։ Նայեք՝ ինչ նարատիվներ են առաջ մղվում ադրբեջանական հասարակությունում և այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: