շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է. Պապիկյան

Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է. Պապիկյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

՛՛Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։

Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: