շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ստեփանակերտում «ՎԱԶ-21214»-ը կորցրել է կառավարումը, բախվել «Ֆորդ տրանզիտ»-ին և ևս 2 մեքենայի

Ստեփանակերտում «ՎԱԶ-21214»-ը կորցրել է կառավարումը, բախվել «Ֆորդ տրանզիտ»-ին և ևս 2 մեքենայի

Հունվարի 14-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նաբերեժնայա փողոցում տեղակայված «Նվեր» ռեստորանային համալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Վ. Համբարձումյանը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմանում, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի 18-ամյա բնակիչ Ա. Պ.-ն, վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել տվյալ հատվածում կայանված Ա. Ս.-ին պատկանող «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենային: Վթարի հետևանքով վնասվել են նաև նույն վայրում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 2 ավտոմեքենաները և «Բյուդ Ֆ3» մեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

 

  • Կիսվել: