չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն

Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանն այսօր Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին: Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է. 

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:

  • Կիսվել: