երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ:

Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջեց Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկեց արծաթափայլ եղևնի:

  • Կիսվել: