Սիյարտոն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կնքել Բուդապեշտում
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Երևանին և Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագիրը կնքել Բուդապեշտում։ Այս մասին նա հայտարարել է Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։
«Մեր մայրաքաղաքը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, կարծում եմ` դա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել», - ասել է նա։