հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիսիանի ՔՊ–ական համայնքապետի երդման արարողությունը չի կայացել, քվորում չի եղել

Սիսիանի ՔՊ–ական համայնքապետի երդման արարողությունը չի կայացել, քվորում չի եղել

Սիսիան համայնքի ղեկավար, ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը իրավազոր չլինելու պատճառով հոկտեմբերի 15–ին չի կայացել։

Համայնքապետի երդման արարողության օրակարգով արտահերթ նիստը, որը նշանակվել էր հոկտեմբերի 16-ին, կրկին հետաձգվել է հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին։

Նշենք, որ նիստն իրավազոր չի եղել, որովհետեւ ավագանու 21 անդամներից 11–ը մանդատները վայր են դրել։ Նախ 4 մանդատից հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, հայտարարելով,  որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 14–ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։ 

 

  • Կիսվել: