երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սիսիանի ավագանու երկու խմբակցությունները վայր են դնում մանդատները

Սիսիանի ավագանու երկու խմբակցությունները վայր են դնում մանդատները

Սիսիանի ավագանու «Աշխատանք և արդարություն» դաշինք և «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով մանդատները վայր դնելու մասին։

«Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ,սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։

Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։

Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։

Չստացանք․․․

Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

  • Կիսվել: