ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքը. ԱԳՆ

Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքը. ԱԳՆ

Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է իր աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

«Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

  • Կիսվել: