Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է վարչապետի ու 10 եպիսկոպոսների ծրագրին
Վերջին շրջանում Հայ եկեղեցու տասը բարձրաստիճան հոգևորականների կողմից բարձրացված արդար հարցերը վաղուց արդիական էին և լուծման կարոտ: Փառք Աստծո, որ այս բարեկարգման սուրբ առաքելությանը միացել է նաև ՀՀ վարչապետը և իր մեծ լուման է դնում Հայաստանում հոգևոր գործի զարգացման գործում: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը:
՛՛Ցանկանում եմ ի լուր Շվեյցարիայի հայության և մեր հոգևոր եղբայրների տեղեկացնել, որ, ողջունելով ՀՀ վարչապետի և տասը Սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, միանում եմ նրանց, ընդունում եմ հռչակագրի բովանդակությունը և ճանապարհային քարտեզը:
Պատրաստակամություն եմ հայտնում ամբողջական շնչով ներգրավվելու Հայ եկեղեցու բարեկարգման սուրբ առաքելությանը՛՛,-նշել է նա:


