երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուրջ 250 ավտոբուս ու երթուղային գիծ դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում

Շուրջ 250 ավտոբուս ու երթուղային գիծ դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում

Այսօր առավոտյան Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերի  ավտոբուսների և երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել: Շուրջ 250 ավտոբուս առավոտյան գիծ դուրս չի եկել:

Վարորդները բողոքում են, որ տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում: Վառելիք մատակարարող ընկերությունը CPS-ն է, բայց այն պահից սկսած, ինչ այդ ընկերությունն է զբաղվում մատակարարումներով, իրենք նման ուշացումներ ու խնդիրներ ունեն:

"Մենք բողոքում ենք ընդդեմ CPS-ի, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի",- հայտարարել են վարորդները:

Բացի այս, նրանք նշում են, որ իշխաանափոխությունից հետո իրենց աշխատանքում հետընթաց են ապրել՝ ո՛չ վառելիքն է ժամանակին լինում, ո՛չ պահեստամասեր ունեն, ո՛չ էլ, անգամ, ավտոպարկերում նորմալ պայմաններ կան վարորդների համար: Մասնավորապես, անգամ զուգարան չունեն:

  • Կիսվել: