շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Նիկոլ Փաշինյան

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում և շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։

Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Կանադայում երկուշաբթի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը: Քաղաքական այդ ուժը 338-տեղանոց կանադական խորհրդարանում 156 մանդատ է ստացել: Դա հնարավորություն կտա Թրյուդոյին փոքրամասնության կառավարություն ձևավորել:

  • Կիսվել: