չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն, չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ

Շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն, չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջանին տարածքներ անցնել։

Այս մասին նա ասաց ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին` արդյոք Սյունիքից տարածքներ հանձնվելու են այդ գործընթացի շրջանակում.

«Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն։ Եթե սահմանագծում, սահմանազատում արվի, իհարկե, ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն օկուպացված տարածքներից, քանի որ Սյունիքում ՀՀ սուվերեն տարածքում ներխուժում կա։ Հստակ սահմանագծում և սահմանազատում կա քարտեզով, որը վարչապետը ներկայացրել է»,- ասաց Ղուկասյանը։

  • Կիսվել: