երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին․ Կոնջորյան

Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին․ Կոնջորյան

Քիչ առաջ ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հայկ Կոնոջորյանը հայտնեց, որ խմբակցությունում միասնական դիրքորոշում կա՝ առաջադրելու և ընտրելու Խաչատրյանին՝ որպես ՀՀ նախագահ։ 

Անդրադառնալով ընդդիմության հետ բանակցություններին՝ թեկնածուի ընտրության առնչությամբ, Կոնջորյանն ասաց․

«Ես կարծում եմ,որ շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին»։ 

Հայկ Կոնջորյանի խոսքով՝ երբ ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ  նպատակ ունեն գործել հանուն Հայաստանի զարգացման, նախագահի միասնական թեկնածուի առաջադրումը սիմվոլիկ նշանակություն կունենա․ «Հույս եմ հայտնում, որ ընդդիմությունը ևս կմիանա նախագահի թեկնածուի առաջադրմանը և ընտրությանը»։ 

«Ես վստահ եմ, որ պարոն Խաչատրյանը նախագահի կարգավիճակում կկարողա նաև ունենալ համախմբող և հաշտեցնող դերակատրում և կկատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»,-ամփոփեց խմբակցության քարտուղարը։ 

  • Կիսվել: