երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում Փաշինյան

Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում Փաշինյան

Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում։  Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հստակ ասել է, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության լուծման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից՝ փաստելով, որ դա Հայաստանի դիրքորոշումն է։

«Ես դեռ մայիսին հայտարարեցի, որ ես պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Հիշու՞մ եք, թե դրանից հետո ինչ աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը բաց է թողնվել: Այո՛, մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան: Մենք նաեւ ասում ենք, որ դժվար ենք պատկերացնում այդպիսի պրոցես, երբ ամեն օր սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:

Նոյեմբերի 9-ից հետո մենք երեւի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, երբ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ, կրակոցներ են տեղի ունենում:

Հարցին, թե կան արդյո"ք կոնկրետ պայմանավորվածություններ, Փաշինյանն ասաց․ «Ցավոք՝ ոչ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատում եւ սահմանագծում, Փաշինյանը պատասխանեց. «Պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք քարտեզ ասելով: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են, որովհետեւ քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվում են: Կարեւոր են իրավական հիմքերը՝ ինչ իրավական հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ:

Ընդհանրապես, սահմանազատման ինչ իրավական հիմք կա: Բայց այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն, որովհետեւ Խորհրդային ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ, որ ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել: Դա արվել է տեղական մակարդակով, այսինքն այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան արոտավայր նվիրում է: Հիմնականում փոխադարձության սկզբունքով է տեղի ունեցել: Շատ կարեւոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Քարտեզն առանց իրավական հիմնավորման որեւէ նշանակություն չունի:

Մենք եկել ենք եզրակացության, որ իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որ 20-30-ական թվականներին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք ի վերջո, պետք է գնանք դրան: Քարտեզները մեզ պետք են, որ տեքստում նշված պայմանավորվածությունները արտացոլել քարտեզների վրա»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: