Շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել, ցավոք, զգալի մասը մերժել է. Ղազարյան
Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է Հանրային`ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ , որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Հիմա էլ եթերը բաց է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը:
«Ցավոք զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են Հանրայինի եթերում`առանց մի բառ կրճատելու»,-հավելել է նա: