չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի վարչապետ

Շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի վարչապետ

Փարիզում այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ։ Հանդիպման արդյունքներով վարչապետ Գաբրիել Ատալն իր թվիթերյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ։

Շնորհակալություն, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

  • Կիսվել: