շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սևանա լճից երեկ դուրս է բերվել և ոչնչացվել է 7 ձկնորսական ցանց

Սևանա լճից երեկ դուրս է բերվել և ոչնչացվել է 7 ձկնորսական ցանց

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին:
 
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ երեկ «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 7 ցանց:
 
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ:

  • Կիսվել: