շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Սերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյան

Սերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից:

«Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր:

Առանց շատ խորանալու ուզում եմ ասել, որ, ո՛չ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում:

Գուցե Կտրիճ Ներսիսյանը ու ձեր հայրենիքը Հայաստանը չեն, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է:

Եկեղեցու պաշտպաններիս տեսեք: Աստված հեռու պահի եկեղեցին ձեր նման պաշտպաններից»,- գրել է Ռուբինյանը:

  • Կիսվել: