Սերժ Թանկյանն ու Քիմ Քարդաշյանը ողջունել են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևին ճանաչելուն անդրադարձել են Սերժ Թանկյանն ու Քիմ Քարդաշյանը:
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սրանցի հետո Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն», - գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Իսկ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: