կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար, Քոչարյանն էլ. Սանասարյան

Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար, Քոչարյանն էլ. Սանասարյան

Հայոց բանակը կորցրել է իր մեծերից մեկին, ով իր ողջ կյանքը նվիրել է բանակին ու պետությանը։ Այս մասին այսօր լեգենդար հրամանատար Կոմանդոսի հոգեհանգստի ժամանակ ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը: Նա հավելեց, որ Կոմանադոսը չհարստացավ, մնաց իր բարձունքում։

Սանասարյանն անդրադարձավ նաև պատերազմին ու պարտությանը: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Հայաստանը տարիներ շարունակ մսխել է իր հնարավորությունները, բայց այսօր մեզ պետք է նոր որակի ապրելակերպ՛՛: Նրա խոսքով՝  այս իշխանությունն ի զորու չէ դա ապահովելու։

Սանասարյանը վստահեցրեց, որ ղեկավարած ուժը՝ ՛՛Ինքնիշխան Հայասատանը՛՛, ընտրություններում ներկայացնելու է այլընտրանք։

Նա Հավելեց նաև, որ այս պարտության մեջ իր մեղավորությունն ունի այնքանով, որ ՊՎԾ-ն ժամանակին ուսումնասիրություններ չարեց բանակում, ժամանակին պետք էր հասկանալ՝ ինչ խնդիրներ կար։

Սանասարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար իր արածների համար, այս իշխանությունն էլ պետք է պատասախան տա իր չարածների և սխալ արածների համար․

՛՛Սերժ Սարգսյանը վաղուց պիտի պատասխան տար, բայց ազատ ման է գալիս․ ու ոչ միայն նա, Քոչարյանն էլ՛՛,-նշեց Սանսարյանը:

Նա նաև նշեց, որ այս իշխանությունն էլ ետք է պատասխան տա անիշխանության համար:

 

  • Կիսվել: