չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

 

«Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել  ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Հարցին, թե այլ հանդիպումներ Սերժ Սարգսյանն այս օրերին ունեցե՞լ է, գրասենյակի պատասխանատուն ասաց. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացնում` ամենօրյա, ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով եւս, որի համահիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխատանք է իրականացվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: