ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՍԴ աշխատակազմի ղեկավարը խուսափեց լրագրողների հարցերից

ՍԴ աշխատակազմի ղեկավարը խուսափեց լրագրողների հարցերից

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին «Ես հիմա պատրաստ չեմ շփվել մամուլի հետ, պատասխանել լրագրողների հարցերին», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Ղազարյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Իսկ հարցերը, նկատենք, վերաբերում էին Սահմանադրական դատարանի և դրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թովմասյանին առնչվող քրեական գործին ու դրա հնարավոր զարգացումներին:

Ղազարյանը հորդորեց լրագրողներին բոլոր հարցերով դիմել գրավոր ու հեռացավ սրահից:

  • Կիսվել: