չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլև տարածաշրջանային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը․ Ենգիբարյան

Սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլև տարածաշրջանային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը․ Ենգիբարյան

Վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ արևմտյան պատժամիջոցները Իրանի դեմ չեն հանգեցրել Իրան- Արևմուտք բարեկամամակն հարաբերություններին, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ այսօր ասաց պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

«Սանկցիաները, ցավոք սրտի, չեն հանգեցրել Իրանի և Արևմուտքի միջև բարեկամական հարաբերություններ ձևավորմանը։ Մենք ընդգծեցինք, որ բոլոր սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը»,- նշեց Ենգիբարյանը։

Բանախոսներից պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, որ Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին: 

Թե ինչ նախաձեռնությամբ հանդե սկգա հայկական պատվիրակությունը Քոչարյանը չմանրամասնեց՝ նշելով․

«Մենք արդեն ընթացքում լավ գաղափարներ ունենք: Մեր նախաձեռնողական մոտեցումները շարունակական կլինեն, և կավելացնենք»:

 

  • Կիսվել: