շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սահմանը փակ պահելը ճնշման միջոց է ՀՀ-ի նկատմամբ, հետևաբար սահմանը բացելը բխում է ՀՀ շահերից. Թունյան

Սահմանը փակ պահելը ճնշման միջոց է ՀՀ-ի նկատմամբ, հետևաբար սահմանը բացելը բխում է ՀՀ շահերից. Թունյան

Թուրքիան սահմանը չի բացում, որովհետեւ սահմանը փակ պահելը տնտեսական եւ քաղաքական ճնշման միջոց է Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Սա պատասխանն է այն հարցի, թե ինչու է սահմանների բացումը եւ ապաշրջափակումը բխում Հայաստանի շահերից: Երբ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանը բացելու մասին, հնչում են որոշ կարծիքներ, որ դա կարող է հակասել կամ վնասել ՀՀ շահերին: Եթե դա այդպես լիներ, ապա թուրքական կողմը, իմ կարծիքով, պետք է մի 25 տարի առաջ այդ սահմանը  բացած լիներ»,-ասաց նա:

Թունյանի խոսքով, տարածաշրջանային շահեր կան, կան երրորդ երկրների հետ հարաբերություններից կախված որոշ բաներ կան. «Այո, Թուրքիայի հետ հարաբերությունների գլխավոր նախապայմանը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը: Դա գաղտնիք չի: Ես կարծում եմ, որ միեւնույն է, մի որոշակի փուլում մեր տարածաշրջանում պետք է լինեն բաց սահմաններ բոլոր հարեւան երկրների հետ»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: