շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա. Արմեն Գրիգորյան

Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա. Արմեն Գրիգորյան

Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում:

«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: