կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ  պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:

Նա վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է:  «Որևէ հակասություն չկա գործընթացում»,- հավելեց փոխվարչապետը:
 
Անդրադառնալով  Ռուսաստանի հետ հարաբերություններին, փոխվարչապետը նշեց, որ պետք է ջանքեր գործադրել հայ-ռուսական խնդիրները լուծելու համար։ 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք վերացնել բոլոր խութերը», - ասել է ՀՀ փոխվարչապետը՝ ընդգծելով․ «Բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց բացատրությունները մինչև վերջ տրված չեն լիարժեք: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք հասկանալ բացատրությունները և ճիշտ որոշումներ կայացնել»։
 

  • Կիսվել: