չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Սա վարչապետի դեմ չէ. Հայաստանը կորցրեց 2 մլրդ դոլարի ներդրում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի բոյկոտի մասին

«Սա վարչապետի դեմ չէ. Հայաստանը կորցրեց 2 մլրդ դոլարի ներդրում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի բոյկոտի մասին

Փաստը սա է. իրենց անտնտեսվար քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրեց 2 մլրդ դոլարի ներդրում: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Գագիկ Ծառուկյանն իր կապերով վերցնի 2 մլրդ դրամի հասնող ներդրում ուզենա ապահովել, իսկ իրենք, որ իրենց նախընտրական խոստումները զրոյական է, պոզ ու պոչ կպցնե՞ն: Փաստը սա է. իրենց անտնտեսվար քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրեց 2 մլրդ դոլարի ներդրում: Դե թող հիմա ժողովրդին պատասխան տան»,- նշեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը հավելեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է միայն այսօր, սակայն երեկոյան խմբակցությունում կքննարկեն, կորոշեն վաղվա մասնակցության նպատակահարմարության հարցը. 

«Սա ուղղված չէ կառավարության կամ վարչապետի դեմ: Սա ուղղված է ԱԺ իշխող խմբակցության այն ներկայացուցիչների գործողությունների դեմ, որոնք մոռացել են, թե ինչու են այստեղ գործուղվել: Հենց մի քիչ կոպիտ խոսում ես, ասում են՝ մուննաթով ես խոսում, բա ի՞նչ անեմ: Օրակարգում 38 հարց էր, մարդիկ երկու օր զբաղված են Ծառուկյանի անձը վերլուծելով, ամութ է»:

  • Կիսվել: